Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

կորոնավիրուս

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենօրյա ցուցանիշը շարունակում է բարձր մնալ։ Մեկ օրում մահվան 364 դեպք է գրանցվել։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 36 613 է։  Վերջին մեկ օրում գրանցված մահերի թիվը նոր ռեկորդ է։

Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 61 հազար 28-ով։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 4 384 624 է։

--00—ՄՀ