Ինչո՞ւ է Մեղրիի քաղաքապետի բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Շահվերդյանին․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

նկար

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտպան Գայանե Պապոյանը գրություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։

«Տեղեկացնում եմ, որ վաղ առավոտյան գրություն եմ ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին առ այն, որպեսզի տրամադրի տեղեկություն, թե ի՞նչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ անունից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին», - գրել է Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում։

Կից գրության մեջ Գայանե Պապոյանը հարցնում է․

«Եթե մակագրությունը եղել է էլեկտրոնային եղանակով, ապա խնդրում եմ տրամադրել նաև դրա լուսապատճենը: Խնդրում եմ սույնի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել գրավոր ձևով՝ առձեռն, հնարավորինս սեղմ ժամկետում, այն հաշվարկով, որ մինչև վերոնշյալ միջնորդության քննարկումը այն հասանելի լինի, քանի որ տվյալ տեղեկատվությունը մեզ համար դատարանի նկատմամբ հնարավոր բացարկի հարցի քննարկման հիմք կարող է հանդիսանալ», - գրել է պաշտպանը դիմումում:

նկար

--00—ԼՄ