Ապրիլ-մայիսի սկզբին Մարտակերտի տարածքում վնասազերծվել է մոտ 200 հրետանային արկ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում, որտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

Ըստ գերատեսչության՝ ապրիլ-մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա։

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:

--00—ԼՄ