Ասկերանի Խնածախ համայնքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի, հրթիռների վնասազերծում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28,  24News   

հրթիռ

Այսօր՝ ժամը 11։45-ին, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։
Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

   --00—ՄՀ