Ապրիլյանի զեկույցը քաղաքականացված է ու ոչ այնքան օբյեկտիվ. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է, որ իշխանությունը քաղաքական ոտնձգություն է իրականացրել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող եզրակացության նկատմամբ։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ապրիլյանի զեկույցը քաղաքականացված էր ու ոչ այնքան օբյեկտիվ։

«Ապրիլյանի զեկույցը վերացրեց բանակը վարկաբեկող, հասարակությանը կրծող միֆերը։ Հանձնաժողովում արդյունավետ ենք աշխատել, բայց իշխանությունը քաղաքական բաղադրիչից չխուսափեց»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ