«Դեռ վաղ է հրաժարվել ֆուտբոլից»․ 37-ամյա Լևոն Պաչաջյանը մտադիր է շարունակել կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

լևոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ունի կարիերան շարունակելու մտադրություն:

«Խորհրդակցելով բժիշկների հետ եկանք այն եզրակածության, որ դեռ վաղաժամ է ֆուտբոլից հրաժարվել: Բայց պետք է շատ լավ վերականգնողական աշխատանքներ տանել… Լրիվ վերականգնումից հետո վերջնական որոշում կկայացնեմ: Վիրահատություն էլ չի լինելու»,- գրել է 37-ամյա Լևոն Պաչաջյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Պաչաջյանը 2013-ից խաղում է Շվեդիայում: 2021-ի մարտին նա նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան, իսկ մոտ 2 ամիս առաջ ֆուտբոլիստը հայտարարել էր շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին։

--00--ԼՄ