ՀՀ նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հ․ Իսակովի և Հ․ Բաբաջանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

հասարակական