ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Բրազիլիայում դադարեցրել են հղի կանանց կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումները՝ պատվաստուման հետևանքներից հղի կնոջ մահվան դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ 35-ամյա կինը պատվաստումից հետո մահացել է ինսուլտից: Հոսպիտալացման պահին նա 23 շաբաթական հղի էր: Այս դեպքից հետո կանանց, ովքեր արդեն իսկ պատվաստվել են AstraZeneca-ով, խորհուրդ են տվել հետազոտվել:
Ներկայում իշխանությունները քննում են տեղի ունեցածը: Հղի կանանց պատվաստման դադարեցումը վերաբերելու է միայն այս պատվաստանյութին:
--00--ԱԹ