ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները պահանջում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

քաղաքական

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ մայիսի 14-ին, ցանկանում է արտահերթ նիստ հրավիրել։

«Հրատապ կարգով պետք է քննարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը»,-այս մասին 24News-ին ասացին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ 

Տեղեկացանք, որ այս պահին ԲՀԿ-ն պատգամավորներից ստորագրություններ է հավաքում, որ դիմեն ԱԺ նախագահին։ Նրանց են միացել նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները։

--0--ԿԿ