Ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն․ կանադացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

կանադացի

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպին։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն ։ Սենատորը մասնավորապես գրել է․

«Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,- գրել է սենատորը:

--00—ՄՀ