Ո՞ր հարցերն են եղել Բլինքեն-Լավրով քննարկման առանցքում․ միջազգայնագետը՝ թոփ հնգյակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։

«Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտորը: Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի՞ հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսե՛ք։

Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.

1. Ուկրաինա,

2. Սիրիա,

3. Հայաստան-Ադրբեջան,

4. Աֆղանստան,

5. Իրան։

Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը, այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»:

--00—ԼՄ