Փաշինյանը, Միրզոյանը և Գրիգորյանը ոչինչ չեն հասկանում միջազգային հարաբերություններից, ձախողել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ  21, 24News

Փաշինյանը, Միրզոյանը և Գրիգորյանը ոչինչ չեն հասկանում միջազգային հարաբերություններից, ձախողել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը վախի վրա է հիմնված, իշխանությունները տապալել են ամեն ինչ։ Ըստ նրա` նրանք չեն կարողանում որևէ գործընթաց պլանավորել և կանխատեսել, զբաղված էին միայն այստեղ կամ այնտեղ բռնկված «հրդեհները» մարելով։

Միջազգայնագետի պնդմամբ, իշխանությունը, կարծես թե, փորձ է անում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, բայց հստակ չեն բացատրում, թե ինչ են անելու Արցախի հետ, ինչպես են ապահովելու ՀՀ անվտանգությունը։

 --00—ԱՊ