Ադրբեջանը 2 ժամանոց տեսանյութից 3-4 րոպեն է հրապարակել․ Փաշինյանը՝ Վարդենիսի միջադեպի մասի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Փաշինյան

Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 կամ 4 րոպե, ես գուցե րոպեի մեջ սխալվեմ, կամ 5 րոպեանոց մի հատված: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ նույն մարդիկ վերցնում են և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են: Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել: Եվ եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա, առաջին հերթին, անհարգալից է Հայաստանի Հանրապետության հանրության նպատմամբ: Որովհետև հակամարտությունները, հակադրությունները, ընդհանրապես ասենք, եթե մեր հայրենակիցները կամ ոմանք պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում: Չի լինում երբեք»,- նշել է նա:

--00—ՄՀ