Ադրբեջանը հայտարարել է, որ Սուրբ Ղազանչեցոցի «վերանորոգումն» ընթանում է ամբողջ թափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

«Յենի Մուսավաթ» մեդիա խմբի ղեկավար Ռաուգ Արիֆօղլուն հրապարակել է լուսանկարներ՝ ցույց տալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «ակտիվորեն ընթացող» վերանորոգման աշխատանքները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Սա հենց այն եկեղեցին է, որում ահաբեկիչ Արայիկ Հարությունյանը, մոմը ձեռքին, աղոթում էր և ամբողջ աշխարհից օգնություն խնդրում»,-ասել է ադրբեջանական մեդիա խմբի ղեկավարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 7 շրջաններից բացի, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաև Շուշին։ Օրերս ադրբեջանական կողմը լուսանկարներ էր հրապարակել, որում երևում էր, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը նորոգվում է (44-օրյա պատերազմի ժամանակ այն 2 անգամ թիրախավորված հրթիռակոծվել է թշնամու կողմից), սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, հայկական գմբեթը վերականգնվելու է ոչ հայկական տարբերակով։ Շրջանառվող լուրերից հետո ադրբեջանական կողմը ծածկել էր էկեղեցին շինարարական պաստառներով։

--00—ԼՄ