Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Մայիսի 17-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ