Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

․

Հունվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Արագած, Ալագյազ գյուղերում և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս