Երևանի ավագանու «Իմ քայլի» 2 անդամ լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Հասարակական

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին:

--00--ԿԿ