Գևորգ Կասպարովն ավարտեց կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը Երևանի «Ալաշկերտի» կազմում Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Այդ խաղով ավարտվեց 25 տարվա ֆուտբոլային կյանքս՝ որպես ֆուտբոլիստ: Ավարտում եմ կարիերաս: Չնայաց նախատեսել էին խաղալ մի քանի րոպե, բայց խաղի ընթացքում եղան վնասվածքներ ու հարկադրված փոփոխություններ և այդպես էլ չմտա խաղադաշտ:

Շնորհավորում եմ «Ալաշկերտի» երկրպագուներին, խաղացողներին, մարզչական, բժշկական ադմինիստրացիոն կազմին ու նախագահին չեմպիոնության համար: Առիթից օգտվելով շնորհավորում եմ մեր մյուս ակումբներին եվրագավաթների ուղեգիր նվաճելու և Հայաստանը ներկայացնելու համար»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գևորգ Կասպարովը:

--0--ԿԿ