Երևանի Անտառային փողոցում բրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

հրդեհ

Հունիսի 3-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 2 մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան։

 --00—ՄՀ