Արարատի մարզում խլել են Tert.am-ի լրագրողի հեռախոսը, այն վերադարձրել է ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Նիկոլ Փաշինյանը այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում, նրան ուղեկցում են անվտանգության ճամպրուկներով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաեւ ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, աշխատակազմի անդամներ, որոնք աշխատանքային ժամին վարչապետի պաշտոնակատարի հետ այցելել են Արարատի մարզ եւ նույն մարդիկ, որոնք ներկայանում են որպես Փաշինյանի համակիրներ, տարբեր համայնքներում ուղեկցում են նրան այդ թվում՝ Մրգահովիտ, Արտաշատ եւ այլ համայնքներ:

Tert.am-ը հայտնում է, որ իր թղթակցի աշխատանքը Արարատի մարզում պարբերաբար խոչընդոտել են, ոստիկանության ծառայողները նշել են, որ նրանք ծառայություն են իրականացնում եւ ցանկացած խոչընդոտի համար պետք է դիմեն ոստիկանության բաժին եւ մեկ նկարահանման ժամանակ լրագրողի ձեռքից վերցրել են հեռախոսը եւ տարել:

Լրագրողը դիմել է ոստիկանության աշխատակիցներին, նրան վերադարձրել են հեռախոսը եւ ասել, որ կարող է հաղորդում ներկայացնել այդ մասին, ինչից լրագրողը հրաժարվել է:

--00--ԱՀ