Այս «ուռոդները» չլինեին, պատերազմ չէր լինի․ չեմ սիրում դավաճաններին ու վախկոտներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի «կոպիտ սխալներին»։

«Ամենամեծ սխալն այն էր, որ բանակի զինված ուժերը չէին բերվել մարտական պատրաստվածության աստիճանի»,-ասել է նա, ապա հավելել․ «Անկեղծ եմ ասում՝ 3 տարում թուլացած բանակն անգամ կարող էր պատրեզամը հաղթեր, կամ վատագույն դեպքում հնարավոր էր պատերազմի ընթացքը կասեցնել հեռավոր հատվածներում»։

Նա նաև անդրադարձել է այն ասեկոսեներին, ըստ որոնց՝ հենց նոր իշխանափոխություն գա, պատերազմ է սկսվելու։ Խաչատուրովն ընդգծել է, որ այն մարդիկ, որոնք ուզում են գալ իշխանության, առաջին հերթին հենց իրենք չեն ուզում պատերազմ, քանի որ անցել են դրա միջով, ընկերներ են կոցրել։

«Եթե չլինեին այս «ուռոդները», որ երկիրը հացրին պատերազմական վիճակի, այս պատերազմ չպիտի էլ լիներ»,-ասել է նա ու հավելել․ «Չեմ սիրում դավաճաններին ու վախկոտներին»։

--00--ԿԿ