Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել է․ ԱԺ մախագահի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 

--00—ԼՄ