ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 5, 24News

photo_2022_07_05_11_51_35.thumb_.jpg

Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։

« Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Սամվելի ԱՏՈՄՅԱՆԻՆ շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում։

--00--ԶՀ