Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

ձերբակալվել

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ 2021 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին առաջարկել և խոստացել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ա.–ն և Հ. Է.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս