«#ՎերջԹավիշին». Արայիկ Հարությունյանը պահանջում է հերքել ՔՊ-ի հրավառության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

արայիկ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում պահանջել է հերքում տարածել հրավառության մասին լուրի համար:

««Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել:

Պահանջում եմ անհապաղ հերքում տարածել, կամ կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր»,-գրել է նա և կից հավելել #ՎերջԹավիշին հեշտեգը:

--00—ԼՄ