Արցախի ԱԺ-ն հունիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արցախ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել արտահերթ նիստ անցկացնելու մասին հայտարարությամբ:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարար Հայկ Խանումյան)»,- ասված է ԱՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

--00—ՄՀ