Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Շվեդիա

Շվեդիայի վարչապետ Շտեֆեն Լևենը հայտարարել է հրաժարական տալու մասին:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։

Radio Sweden-ը հաղորդել է, որ լրացուցիչ ընտրություններ չեն կայանալու:

Հաղորդվում է, որ Լևենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել նոր կառավարություն ձևավորել:  

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ անվստահություն են հայտնել վարչապետին։ 

--00—ՄՀ