Մովսես Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Քաղաքական

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ընդունում, որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն է հրապարակել։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:

«Քրեական գործի հետ կապված դեռ դատախազը եզրակացություն պետք է տա և որից հետո միայն դատարանը որոշում կկայացնի»,-ասաց Հակոբյանն ու հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին։

--00--ԿԿ