Նախագահն ԱԱԾ սպաներին պարգևներ ու կոչումներ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

կոլաժ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Միքայել Աբելյանի Մարտական ծառայության մեդալ է շնորհվել։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ օպերլիազոր, կապիտան Միքայել Աշոտի ԱԲԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ որոշմամբ էլ Սարգիս Հովհաննիսյանը գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

--00—ՄՀ