60-ամյա վարորդը Mitsubishi-ով «Օազիս» հանգստյան տան մոտ կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 60-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հովհաննիսյանը բժշկական օգնոթյուն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00--ԱՀ