Բախվել են «Ջորին», Honda-ն, Mazda-ն, Opel-ը, Hyundai-ն և մոպեդը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

Երեւանում, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 73/2 հասցեի դիմացի հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերոբ Խաչատրյանի վարած Honda մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Չախկալյանի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչ 29-ամյա Գարեգին Խանվադալյանի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 28-ամյա Սպարտակ Առաքելյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները և Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Հայկյանի վարած մոպեդը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ 

Պարեկային ծառայությունը պարզում «Ջորիի» վարորդի ինքնությունը։ Պարեկային ծառայությունը նաև տեղեկություներ է ստացել, որ վթարի պատճառը եղել է ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

--00--ԱՀ