Կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

ականապատում

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն  ու  ականազերծման լրակազմերը։

--00--ԱԹ