Hyundai-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 29, 24News

․

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱՀ