Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողը զոհվել է ՃՏՊ հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ՃՏՊ

Կիրակի՝ օգոստոսի 8-ին առավոտյան, Գյումրի-Երևան ավտոմայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող, ևս չորս զինվորական վիրավոր են: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի ութին՝ առավոտյան մոտ 07:00-ին, Գյումրի-Երևան ճանապարհի՝ Թալին բնակավայրին հարակից հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ»,- հայտնում են Հարավային ռազմական օկրուգից:

--00--ԱԹ