Սահմանին լարվածությունը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն ներկայանում է պարտված մարդու դեմքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Ադրբեջանը սահմանային լարվածություն ստեղծելով  փորձ է անում հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ քաղաքացիների վրա, որպեսզի նրանք մտածեն, որ ինչ փաստաթուղթ ուզում են՝ ստորագրվի, միայն թե չկրակեն, բայց քանի դեռ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտություն պատերազմ բերած մարդու դեմքով՝ այս ամենը շարունակվելու է: Այս մասին 24News -ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով օրերս հնչած Ադրբեջանի  այն հայտարարությանը, որ եռակողմ հայտարարությունը սահմանում է ԼՂ-ից հայկական զորամիավորումների դուրս բերում, պատգամավորը նշեց.

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում պաշտպանական բանակի դուրս բերման  և անկլավների մասին, որևէ խոսք չկա: Ե՛վ քաղաքական ուժերին, և՛ հանրությանը կոչ եմ անում փակել այս թեման, քանի որ նման բան իրականություն դառնալ չի կարող, դա կլինի հերթական ողբերգությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ