Հրդեհ՝ Մովսես գյուղում. այրվել է երկհարկանի տան տանիքն ու 2-րդ հարկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

տանիք

Օգոստոսի 15-ին՝ ժամը 01։05-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մովսես գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:

Այրվել են Մովսես գյուղի 1-ի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով (մոտ 150 քմ):

--00—ԼՄ