Շիրակում երթուղային միասնական ցանց կներդրվի․ ներմարզային և միջմարզային փոխադրումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

երթուղի

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման՝ Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Շիրակի մարզպետարանի տեղեկացմամբ մարզի նոր երթուղին մշակված է: Այս պահին գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան, քանի որ տրանսպորտային միջոցները չեն բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին:

Նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են։ Միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ դուրս են գալու։

--00—ԼՄ