Ադրբեջանցիները կեղծ լուրեր են տարածում Տավուշում լարվածության վերաբերյալ. ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

ՊՆ

Ադրբեջանական կողմը գործի է դրել հերթական կեղծ քարոզչամեքենան։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը այս անգամ մեղադրում է հայկական կողմին Տավուշի հատվածում կրակ բացելու մեջ։ Հայտարարությունում նշվում է, թե սահմանային միջադեպ է տեղի ունեցել օգոստոսի 26-ին, ժամը 22։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող սահմանային հենակետի հատվածում։ 

«Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ապատեղեկատվություն է տարածված լուրը։

--00—ՄՀ