«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, պարզաբանում է տարածել։

«Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։

Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։

Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում։

Պարոն Մեխակ Սայադյանին կրկին հորդորում ենք զերծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է պարզաբանման մեջ:

--00—ԼՄ