«Փյունիկի» կազմը համալրվել է պորտուգալացի հարձակվողով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Սպորտ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, այսօր թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Նրա վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Դոքսան»։ Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան «Փյունիկում» հանդես կգա 21 համարի ներքո։

--00--ԿԿ