Ռոնալդու․ Եվրո-2024-ը Պորտուգալիայի պատմության ամենահեշտ ընտրական փուլն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ron-750x375

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլեր դուրս գալը։

«Մենք լավ ենք խաղում, հաղթում ենք յուրաքանչյուր խաղում: Ես չեմ հիշում այսքան հեշտ որակավորման փուլ՝ իմ թիմում եղած ժամանակ կամ նույնիսկ թիմի պատմության մեջ: Թեև ես չեմ ասի «հեշտ», ի վերջո, մենք էինք, որ այն այդպիսին դարձրինք։ Շատերն ասում են. «Օ, հարցը խումբն է»: Բայց նախկինում էլ նման իրավիճակ կար, միշտ 2-3 ուժեղ թիմեր են եղել, ու վերջում ամեն ինչ հանգել է հաշվարկներին։

Ես համաձայն չեմ այս կարծիքի հետ. Պորտուգալիան որակավորվեց, քանի որ լավ խաղաց: Մենք հիանալի թիմ ունենք, հիանալի մարզիչ, և մենք արժանի էինք եզրափակիչ փուլեր դուրս գալուն։ Այն, որ մենք արդեն հասել ենք մեր նպատակին, պատահականություն չէ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ