Արցախի խորհրդարանում քննարկվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Արցախ

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են լսումներ հանրակրթության հարցերի շուրջ:

Հրավիրվել էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կրթության, գիտության  վարչության պետ Ռայա Մուսայելյանը:

Քննարկվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հարցեր: Շոշափվել են աշխատանքային ստաժի հետ կապված տրվող հավելավճարներին, երկարամյա կենսաթոշակի նշանակման կարգին, վաստակավոր ուսուցչին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր:

--00—ՄՀ