Պատգամավորը միանում է ֆլեշմոբին՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միանում է զոհված հերոսների ծնողների ու հարազատների նախաձեռնած ֆլեշմոբին և պահանջում է չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառոմը։

«Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։

Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի»։

Նշնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներն ու հարազատներն վրդովեվվրել են սեպտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, և սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են հայտարարել, որի շրջանակում պահանջում է չեղարկել միջոցառումը։

Մասնավորապես՝ հետմահու հերոսի կոչում ստացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ես՝ հերոս, Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»։

Հերոս Ալբերտ Ստեփանյանի մայրը՝ Մանուշակ Մանե Սթեփանյանը, գրել է․ «Ես՝ հերոս ԱԼԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հորաքույրը և հերոսացած աշակերտներիս ուսուցիչը, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող "գունագեղ" միջոցառումը և պահանջում չեղարկել նման որակումը, իրականացնել պատշաճին, իրավիճակին հարիր միջոցառում։ 09.11.20֊ից սկսած մեր հանրապետությունով մեկ պետք է հնչեր ռեքվիեմ, որովհետև, մի գեղեցիկ լուսաբաց արթնանաս և ականատեսը լինես հայ սերնդի կոտորածի, դա մեր ամոթն ու ողբն է։ Մենք կրկնակի թաղեցինք 90֊ականների տղեքին և հողին հանձնեցինք այս սերնդին, որոնց համար զոհվեց այն սերունդը։

Պատվով կրենք ամեն ինչ...»։

--00—ԼՄ