Ազգային-ժողովրդավարական բևեռը հոկտեմբերի 1-ին հանրահավաք կանի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը: Այս մասին Բևեռի խորհուրդի հայտարարություն է տարածել։

Ըստ հաղորդագրության՝ պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի «դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը՝ ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն»։

Առաջին հանրահավաք-երթը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին՝ մեկնարկելով Ազատության հրապարակից։

«Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ