Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են՝ Նիկոլ Փաշինյանին պատահաբար հանդիպելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

ծռեր

Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար, հայտնում են Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը․

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունի։

Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ավելի վաղ հայտնել էր՝ հուլիսի 2-ին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։

Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի ազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել։

--00—ՍՊ