Գյումրիի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

--00--ԿԿ