Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ 17։30-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  ասել է  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Երկու կողմերի միջնորդությունների քննարկումը ավատրվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- ասել է Վահագն Մուրադյանը: