Պերմի պետական համալսարանում կրակոցներ են հնչել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News 

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կրակոցները հնչել են տրավմատիկ զենքից։  Համալսարանից հայտնել են 4 տուժածի մասին, ՆԳՆ-ից հայտնել են, որ կան զոհեր և տուժածներ։

Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել են լսարաններում։ Որոշները, ելնելով սոցցանցերի կադրերից՝ փորձել են թաքնվել, թռել են պատուհաններից։  Հարձակվողը ձերբակալվել է, նրա ինքնությունը պարզվել է, նա ուսանող է։

--00—ՄՀ

Տեսանյութեր