Մեսիի մոտ ոսկրի վնասվածք է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սպորտ

ՊՍԺ-ն հայտնել է հարձակվող Լիոնել Մեսիի բուժզննման արդյունքների մասին: Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լիոնի» հետ խաղի (2:1) 76-րդ րոպեին փոխարինեց 34-ամյա արգենտինացուն՝ ձախ ծնկի վնասվածքի պատճառով:

Այսօր Մեսին բուժզննում է անցել, որը հաստատել է ոսկրի վնասվածքը: Երկրորդ բուժհետազոտությունը կանցկացվի 48 ժամ հետո:  

Այդպիսով, Մեսին, մեծ հավանականությամբ բաց կթողնի սեպտեմբերի 22-ին «Մեցի» հետ կայանալիք հանդիպումը:  

ՊՍԺ-ի կազմում անցկացրած 3 խաղում Մեսին դեռ գոլ չի խփել: 

--00--ԿԿ

Տեսանյութեր