Մենք էինք ՀՀ վերջին ինքնիշխան կառավարությունը, սրանք անկախություն քանդողներ են. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Զրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական հիմնախնդիրներն ու արտաքին մարտահրավերները, իշխանության դիրքերի ամրապնդումն ու ընդդիմության հետագա պայքարը, ինչպես նաև հարևանների և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Շարմազանովի համոզմամբ, ՔՊ-ն ՀՀ պատմության ամենաթույլ իշխանությունն է, ավելին՝ երկրում փաստացի իշխանություն չկա, և մենք ապրում ենք կառավարելի քաոսի պայմաններում։ Շարմազանովը նաև նշեց, որ գործող իշխանությունը կազմաքանդել է անկախությունը, ինքնիշխանությունը և որևէ կապ չունի այդ գաղափարների հետ։

«Հայաստանի վերջին ինքնիշխան կառավարությունը ՀՀԿ-ն է եղել»,-հավելեց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր